«Պանոպտիկում»

«Պանոպտիկում» շարքը ուսումնասիրում է հսկողության, պարանոյայի և հարմարավետության պատրանքի թեմաները։ Այն ներշնչված է Պանոպտիկոնից՝ բանտի մոդել, որտեղ մեկ անտեսանելի դիտակետից հնարավոր է վերահսկել բոլորին։ Դիտված լինելու անորոշությունը դառնում է վարքի վրա ազդող գործոն, նույնիսկ եթե ոչ ոք իրականում չի հետևում։   
Շարքում ներկայացված են պայծառ, 80-ականների նոստալգիկ տներ, որոնք թվում են հարմարավետ ու խաղաղ, սակայն իրենց մեջ պարունակում են լուռ անհանգստություն։ Արտաքին ուրախ մթնոլորտի տակ թաքնված է լարվածություն, ինչպես ժամանակակից իրականության մեջ՝ որտեղ հարմարավետությունն իր մեջ կրում է վերահսկողության մեխանիզմներ։   
Տեխնոլոգիաներն այսօր հսկում են առանց զգացնել տալու, հաճախ՝ մեր համաձայնությամբ։ Սարքերը դիտում, լսում, սովորում են մեզնից՝ իսկ մենք լռելյայն համաձայնվում ենք դրան՝ շեղված հարմարավետության զգացումով։ Կտավները ցույց են տալիս թե ինչպես է տեխնոլոգիան առանց տեսանելի ներկայության դառնում դիտող, ինչպես ենք մենք ինքնակամ բացում մեր կյանքը սարքերի առաջ։   
Միևնույն ժամանակ, մենք ինքներս ցուցադրում ենք մեր կյանքը սոցիալական մեդիայում՝ կիսվում, ուշադրություն ակնկալում։ Նույն կեպչպով էլ դիտում ուրիշներին, թերթում, դատում և համեմատում, դառնալով ակտիվ մասնակիցներ հսկողության այս նոր մոդելին։   
Որտե՞ղ է սահմանը։ Ո՞վ է հետևում, և ո՞վ է դիտվում։   
 

"CAM 01"


Կտավ, ակրիլ, յուղաներկ, օրգանական ապակի, ակրիլային մարկերներ

LED լույս

50x60 սմ, 2024

Cube Image

"CAM 02"


Կտավ, ակրիլ, յուղաներկ, օրգանական ապակի, ակրիլային մարկերներ

LED լույս

50x60 սմ, 2024

Cube Image

"CAM 03"


Կտավ, ակրիլ, յուղաներկ, օրգանական ապակի, ակրիլային մարկերներ

LED լույս

50x60 սմ, 2024

Cube Image

"CAM 04"


Կտավ, ակրիլ, յուղաներկ, օրգանական ապակի, ակրիլային մարկերներ

LED լույս

50x60 սմ, 2024

Cube Image

"CAM 05"


Կտավ, ակրիլ, յուղաներկ, օրգանական ապակի, ակրիլային մարկերներ

LED լույս

50x60 սմ, 2024

Cube Image

"CAM 06"


Կտավ, ակրիլ, յուղաներկ, օրգանական ապակի, ակրիլային մարկերներ

LED լույս

50x60 սմ, 2024

Cube Image

"CAM 07"


Կտավ, ակրիլ, յուղաներկ, օրգանական ապակի, ակրիլային մարկերներ

LED լույս

50x60 սմ, 2024