«Պերֆորմանս» Եռապատկեր
Աշխատանքը բաղկացած է երեք մասերից՝ «Կուլիս», «Բեմ» և «Հանդիսատես»։
Կուլիսը բեմի ետնամասն է, ունի կապույտ կոլորիտ։ Նկարի գերակշռող մասում պատկերված է թատրոնի ինտերիերը։ Հսկայական մետաղական կոնստրուկցիաները և տարաբնույթ գունային խաղերը գրավում են դիտորդի ուշադրությունը, կարծես անկարևոր, փոքր և գրեթե աննկատելի դարձնելով նկարի միայնակ ֆիգուրին, որը մտորումների և անհանգիստ լարվածության մեջ է գտնվում։ Այստեղ դերասանը դերից դուրս է, նա անօգուտ է իրեն զգում, դա նկարահանում է տեսախցիկը, որը գտնվում է նկարի առաջին պլանում, կարծես ավելի խորը ցույց տալով նրա հոգեվիճակը։ Կտավը ամփոփում են նաև կապույտ դեկորատիվ ֆորմաները և ընդհանուր կապույտ գույնը, որը մարմնավորում է ողբը։ Ստեղծագործության կենտրոնից բարձրացող աստիճանները տանում են դեպի կարմիր բեմը, որը քողարկված է, և առաջին հայացքից՝ անհասկանալի։ Կուլիսի նկարում փորձել եմ փոխանցել գաղտնիության, քողարկվածության զգացումը՝ թեմայի կոնտեքստի վերաբերյալ դիտորդին խորանալու և նորիմաստներ փնտրելու հնարավորություն տալու համար։
«Կուլիս»
Դիպլոմային աշխատանք
կտավ, ակրիլ, յուղաներկ
130x180 սմ
2021
«Հանդիսատես»
Դիպլոմային աշխատանք
կտավ, ակրիլ, յուղաներկ, 100 սմ
մետաղական կոնստրուկցիա, 100x200 սմ
2021
Հակառակ կուլիսին բեմի նկարը ակտիվ է և դինամիկ։ Կտավի ընդհանուր կոլորիտը կարմիր է, ֆորմաները դինամիկ հաջորդում են իրար նկարի վերնամասում լաբիրինթոս հյուսելով, ինչը համադրվում է լարված ֆիգուրների դինամիկ շարժումների հետ։ Ի տարբերություն բարձրացող և իջնող ֆիգուրների, ընկնող ֆիգուրը հանգիստ է և վեհ։ Նա կարծես հերոսացած ընկնում է սպիտակ սավանի վրա, որը իջնում է վարագույրի պես։ Ինչպես գիտենք սպիտակ սավանը խորհրդանշական է նաև Քրիստոնեության տեսանկյունից։
Եռապատկերը նվիրված է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի զոհերին։
«Բեմ»
Դիպլոմային աշխատանք
կտավ, ակրիլ, յուղաներկ
130x180 սմ
2021
