Լիլիթ Մնացականյանը բազմաժանր վիզուալ արվեստագետ է, մասնագիտացած գեղանկարչության մեջ: Նրա արտ-օբյեկտները նոր հարթություններ են ստեղծում` ընդլայնելով կտավի ավանդական սահմանները մետաղական և փայտե կոնստրուկցիաներով: Այս մոտեցումը բառացի և փոխաբերական իմաստով հրում է երկչափ արվեստի սահմանները:
Ապրելով ժամանակակից, ուրբանիզացված աշխարհում, Լիլիթ Մնացականյանը օգտագործում է երկրաչափությունը` արտահայտելու արդիական քաղաքի ֆիզիկական և հոգեբանական կողմերը: Լիլիթի աշխատանքը տատանվում է աբստրակցիայի և ճանաչելի պատկերների միջև՝ օգտագործելով հարթ ֆորմաներ և վառ գույներ հարաբերված բարդ կոնստրուկցիաների հետ, 2D և 3D հարթությունների միջև խաղ ստեղծելու համար: Այս հակադրված տարրերը առաջ են բերում կտավի հարթ ֆորմաները, ստեղծելով դինամիկ փոխազդեցություն, որը դիտորդի մոտ առաջացնում է անսովոր շփոթութմունք և գլխապտույտի զգացողություն: Ժամանակակից էլեմենտները, ինչպիսիք են հեռախոսները, էկրանները և տեսախցիկները, ներդաշնակորեն ինտեգրվում են նրա արվեստի մեջ՝ ստեղծելով տեսողական խաբկանքներ, ինչպիսին է պատկերը պատկերի մեջ տեխնիկան:
Լիլիթի արվեստը ստեղծում է դինամիկ ֆորմաներ և պատրանքներ, որոնք արտացոլում են ժամանակակից կյանքի էությունը։