«Ռուբիկ-Կուբիկ»
Շարժվող պատուհանները գլխապտույտ են առաջացնում: Երևանն ասես ռուբիկ-կուբիկ լինի․ անընդհատ քանդվում ու հավաքվում է, ես էլ հետը․․․
Պատուհանները շարժվում են, պտտվում, հետո կամաց-կամաց հավաքվում իրար վրա, կարծես թե պատրաստվում են գլխիդ թափվել: Քաղաքի լույսերը այնքան շատ են որ չեն թողնում կենտրոնանալ, գլխապտույտ առաջացնում։
Շարժական արտ-օբյեկտը հորիզոնական պտտվում է կենտրոնական առանցքի շուրջ: Կտավները ամրացված են կոնստրուկցիայի շրջանակներին, կառչելով օդի մեջ։ Քաղաքը պատկերող երկրաչափական աբստրակցիաների ետևում թաքնված է ինքնադիմանկար, քաղաքը և ես մեկ ենք։